Մահացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի թիկնապահը՝ Ալեքսանդր Իվանովը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, կադրային չեկիստ Ալեքսանդր Իվանովը Պետական անվտանգության մարմիններ է եկել 1972 թվականին: Աշխատել է Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեյի հինգերորդ բաժնին կից 9-րդ բաժանմունքում, որը զբաղվում էր Ադրբեջանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւի անձնական անվտանգության ապահովմամբ:

Վերջին շրջանում Ալեքսանդր Իվանովը ղեկավարում էր «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը: