Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, զվարճալեի դեպք գրանցվեց:

Նշենք, որ ամեն օրինագծի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքը 20 րոպե ընդմիջում էր վերցնում:

Այս անգամ նա չհասցրեց այդ մասին հայտարարել, որովհետեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ կարդաց ճիշտ նույն տեքստը. «ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն ՀՅԴ խմբակցությունը վերցնում է 20 րոպե ընդմիջում»:

Սա աշխուժություն մտցրեց ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում: «Լավ արեց»,-տեղից արձագանքեց Արա Բաբլոյանը: