Դեկտեմբերի 20-ին ՌԻՈ մոլում բացվել է «Արայ» ընկերությանների՝ իր ձեւաչափի մեջ եզակի «Արայ» վաճառասրահը, որտեղ գնումներ կատարել համար ներկայացված են նոր, առավել հարմար լուծումներ։ Բացի բարձրորակ կենցաղային տեխնիկայից ՌԻՈ մոլի «Արայ» սրահից հնարավոր է ձեռք բերել տան համար անհրաժեշտ այլ պարագաներ ևս։
«Հաճախորդների հարմարությունը մշտապես մեր ուշադրության կիզակետում է: Այդ իսկ պատճառով մեզ համար ամենից կարեւորն էր ստեղծել մի ձեւաչափ, երբ հաճախորդը մեկ վայր այցելելով հնարավորություն կունենա գնել և որակյալ տեխնիկա, և այլ պարագաներ»,- նշել է «Արայ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արարատ Մկրտչյանը։
Միայն ՌԻՈ Մոլի «Արայ» սրահի բացման առթիվ «Արայ»-ը ներկայանում է բազմազան և բազմաբնույթ գովազդային առաջարկներով՝ ներառյալ մեծ զեղչերը, արժեքավոր նվերները, իջեցված «Սուպերգին» առաջարկները, ապառիկի անտոկոս պայմանները, 30 արժեքավոր շահումների խաղարկությունները, ուր գլխավոր մրցանակն է՝ ուղևորություն դեպի ԱՄԷ 5 աստղանի հյուրանոց 2 անձի համար և այլն:
Այսպես, մինչև դեկտեմբերի 25-ը ՌԻՈ Մոլի «Արայ» սրահում բացի գործող 30-50% զեղչերից, անակնկալ նվերներից և hունվարի 14-ին կայանալիք Մեծ խաղարկությունից, կգործի ակնթարթային վիճակախաղ, որտեղ բոլոր կտրոնները շահող են և կխաղարկվեն՝
. մինչև 5% հավելյալ զեղչ,
. մինչև x5 (հնգապատիկ) կուտակային բոնուս միավորներ
. մինչև x5 (հնգապատիկ) երաշխիքային սպասարկման ժամկետ:
«Արայ» վաճառասրահներն առաջարկում են նաև գրավիչ ապառիկ գնումների պայմաններ։ ՌԻՈ Մոլի «Արայ» սրահում ևս տեխնիկան կարելի է ձեռք բերել ապառիկ՝ «Զրո, զրո, զրո» համակարգով։ Այսինքն՝առանց կանխավճարի, տարեկան տոկոսադրույքի ու բանկին վճարվող հայտի ձեւակերպման սպասարկման վճարի։
«Արայի» բոլոր ակցիաներին հետեւել ու մանրամասն ծանոթանալ կարող եք «Արայ» ընկերության ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ArayArmenia հասցեով, կամ զանգահարել (010) 505015 համարին։
«Արայ» ընկերությունը հիմնադրվելէ 1988-ին և իր պատմության 30 տարիների ընթացքում կազմավորել է հայաստանյան շուկայում տեխնիկայի վաճառասրահների մեծ ցանց և դարձել լայնորեն ճանաչված ապրանքանիշ։ Գործունեության ընթացքում հաստատելով գործընկերային հարաբերություններ հայտնի ապրանքանիշեր ու գերժամանակակից տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 40 ընկերությունների հետ՝ «Արայ»-ը հայաստանյան սպառողին է ներկայացնում անմիջապես արտադրողից ներմուծված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով կենցաղային և աուդիո-վիդեո տեխնիկայի մեծ տեսականի:
«Արայ»-ը հանդիսանում է աշխարահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, APPLE և բազմաթիվ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իր բազմամյա գործունեության ընթացքում «Արայ» ընկերության գործարար փիլիսոփայության հիմքն են կազմել սպառողների պահանջմունքերի առավելագույն բավարարումն ու բարձրակարգ սպասարկման իրականացումը, ինչի վկայությունն են «Արայ»-ի բազմահազար սպառողների գոհունակությունը, բազմաթիվ միջազգային և տեղական մրցանակները։




























