Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահուստային ֆոնդից 8.3 միլիոն դրամ կստանա` «Հովարդ Կարագեզյան» բժշկական հասարակական կազմակերպությունից գանձվող արտոնյալ հարկի փոխհատուցման համար: Համապատասխան որոշումը հաստատվել է դեկտեմբերի 21-ին կայացած ՀՀ կառավարության նիստում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Մասնավորապես, արտոնյալ հարկը հաշվարկվում է ՀԿ-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում անվճար ատամնաբուժական ծառայությունների տրամադրման համար: Նախարարի խոսքերով՝  գումարը հարկավոր է այդ ծրագրերի իրականացումը շարունակելու համար: