Լուրեր են շրջանառվում Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում թոք-շուի հաղորդավարուհու դերում հայտնվելու մասին, հաղորդում է tele.ru պորտալը:
Ինչպես գրում է պորտալը, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան սկանդալային ամուսնալուծությունից հետո զվարճանում եւ վայելում է կյանքը: Իհերկե, նա դրա համար բավարար գումար եւ ժամանակ ունի. ըստ դերասանի փաստաբանի՝ նա ամուսնուն թալանել է մոտ 12 միլիոն ռուբլու չափով, եւ նույնիսկ Մոսկվայում 3 բնակարանի տեր է դարձել, որոնց ընդհանուր արժեքը մոտ 100 միլիոն ռուբլի է:
Իսկ այժմ նրա միկրոբլոգը փայլում է ամենաթանկ ռեստորանների, սրճարանների եւ գեղեցկության սրահների լուսանկարներով: Այդպես, գեղեցկության սրահ վերջին այցելության ժամանակ կինը սանրվածքի համար 27 հազար ռուբլի է վճարել:
Այժմ լուրեր են շրջանառվում, որ նա հեռուստա եւ ռադիո ընկերություններից բազմաթիվ առաջարկներ է ստանում՝ որպես հաղորդավար աշխատելու համար:
ԶԼՄ-ները գրում են, որ վերջերս նա հանդիպել է «Ռուսկի Միր» հեռուստառադիոընկերության ներկայացուցիչ Լյուբով Կուրյանովայի հետ եւ քննարկել համագործակցության հեռանկարներն ու պայմանները: Ասում են, որ խոսքը մեդիադաշտում իսկական ռումբ հանդիսացող ռադիոշոուհի հաղորդավարի աշխատանքի մասին է եղել:
Լուրեր կան նաեւ Ցիմբալյուկի՝ ռուսական «Առաջին ալիք»-ում՝ որպես կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների վերաբերյալ թոք-շոուի հաղորդավար հայտնվելու մասին:




























