Իսրայելի իշխանությունները Արեւմտյան ափի բնակավայրերի զարգացման նոր ծրագիրն են հրապարակել, որը նախատեսում է Հորդանանի հովտում երեք նոր եւ ընդարձակ բնակավայրերի կառուցում`հաջորդ տասնամյակում 10 հազար բնակիչ ընդունելու նպատակով, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:

Շինարարության նախարարության, Գյուղատնտեսության նախարարության եւ Հրեական ազգային հիմնադրամի կողմից մշակվել է բնակեցման գործողությունների զարգացման համատեղ ռազմավարական ծրագիր:

«Այսօր Հորդանանի հովտում տեղակայված է 20 բնակավայր, որտեղ ապրում է 4,4 հազար մարդ: Բնակավայրերի ավելացման ջանքերի շրջանակում եւս 3 բնակավայրերի ստեղծման հարց է առաջ քաշվում», — նշվում է Շինարարաւոթյան նախարարության կայքում:

Ծրագիրը նաեւ նախատեսում է գոյություն ունեցող բնակավայրերի զարգացումը 14 նոր թաղամասերի  շինարարության միջոցով: Այսպիսով, հաջորդ տասնամյակում եւս 10.000 իսրայելցի կկարողանա տեղավորել Հորդանանի հովտում: