Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար նոր ինքնաթիռ գնելու հարցը կարող է հետաձգվել երկրի վարչապետի շուրջ առաջացած սկանդալի պատճառով, որը Ճապոնիայից տուն վերադառնալու համար 350 հազար եվրոյով ինքնաթիռ է վարձակալել:
La Tribune-ը հաղորդում է, որ վարչապետ Էդուարդ Ֆիլիպի թանկարժեք թռիչքի մասին լուրը բոլորովին ճիշտ պահին չհայտնվեց, քանի որ Մակրոնը դեմ է շռայլ ծախսերին, բայց միեւնույն ժամանակ մտածում է նոր ինքնաթիռ գնելու մասին:
Ներկայիս Airbus A330-ը ձեռք է բերվել 10 տարի առաջ: Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ նոր ինքնաթիռի գնման հարցը քննարկվել է մինչեւ Մակրոնի պաշտոնավարելը եւ կառավարությունը այդ հարցով հաշվետվության է սպասում մինչ որոշում ընդունելը:
Նոր նախագահական ինքնաթիռի ձեռքբերումը եւս մեկ նուրբ խնդիր է առաջացնում: Ամենայն հավանականությամբ առնվազն 100 միլիոն դոլարի գումար, գուցե նույնիսկ երկու անգամ ավելի պետք է հատկացվի պաշտպանական բյուջեից:




























