Հայաստանում տեղաբաշխված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի օդաչուները օդային մարտեր են մղել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ։
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են,որ գործնական պարապմունքներն անցկացվել են զորաﬕավորման հրամանատարի ղեկավարությամբ ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում: Գործնական պարապմունքների ընթացքում անձնակազﬔրը համատեղ գործողություններ են իրականացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանուﬓերի հետ, պայմանական օդային մարտեր են մղել՝ դիմագրավելով պայմանական հակառակորդի ինքնաթիռների գրոհները: Ուսուﬓական վարժանքների ընթացքում օդաչուների կողﬕց կատարվել Է շուրջ 30 պլանային թռիչք, որոնց մասնակցել են մոտավորապես 50 ﬕավոր ռազմական ցամաքային ու ավիացիոն տեխնիկա եւ 150-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ օդաչուներ, ռազմական օդակայանների ինժեներատեխնիկական կազﬕ եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանուﬓերի ներկայացուցիչներ:




























