ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել զինվորական կոչումներ շնորհելու մասին։
Մասնավորապես, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Եսաի Յուրիի Մկրտչյանին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Տիգրան Սպարտակի Հարությունյանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ստեփան Սուրենի Մելքոնյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
































