Միացյալ նահանգները խախտում են միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«ԱՄՆ-ում օգտագործվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի փորձարկման համար կիրառվող թիրախ-հրթիռները իրենց բնութագրով նման են միջին եւ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներին: Դրանք արդեն կան եւ օգտագործվում են:

Դրանց արտադրությունը ԱՄՆ-ում կարող է ապացուցել միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով արգելված տեխնոլոգիաների մշակումը», - հայտարարել է Պուտինը:

Ըստ նրա՝ «Միացյալ Նահանգները, փաստորեն, գործը տանում են դեպի պայմանագրի ոչնչացումը»:

«Միշտ մեր կողմից են ինչ-որ խախտումներ որոնվում, մինչդեռ հենց ԱՄՆ-ն է հետեւողականորեն զբաղվում դրանով»,- ընդգծել է Պուտինը: