2016-ին 22 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Միջազգային եւ անվտանգության հայկական հարցերի ինստիտուտում կազմակերպված քննարկմանն ասել է փորձագետ Արտակ Մարկոսյանը: Նա նշել է, որ արտագաղթի կանխման եւ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար «մեծ ներարկումներ» եւ տնտեսական աշխուժացում է պետք: Այս ամենը չկանխելն, ըստ նրա, երկիրը կարող է անկանխատեսելի զարգացումների առջեւ կանգնացնել:
Նա անդրադարձավ նաեւ տարկետման իրավունքի վերացմանը. «2017-ի ժողովրդագրական տեսանկյունից լուրջ խնդիր ունեինք նաեւ բանակի համալրման համար: Առաջիկա հինգ տարիները շարունակելու են ծանր լինել այս առումով, ուստի տարկետման հանումը ճիշտ էր»:




























