Ռուսաստանի Դաշնության զորքերը դուրս են եկել Սիրիայի տարածքից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքերով` կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը կշարունակի աշխատել երկրում` «քաղաքական կարգավորմանը նպաստելու համար»: Սիրիայում շարունակում է մնալ զինվորական ոստիկանության երեք գումարտակ, որոնք վերահսկում են հրադադարի ռեժիմը դեէսկալացիա գոտիներում:
ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ Սիրիայում մշտական հիմքերի վրա գտնվում է բազավորման ռուսական երկու միավոր. Տարտուսում տեղակայված ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման բազան և ավիացիոն խումբը՝ Հմեյմիմի օդանավակայանում:




























