Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական բանակի եւ նավատորմի գործողությունները Սիրիայում գնահատել է «գերազանց»: Այս մասին նա հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Նրա խոսքերով՝ ահաբեկչության դեմ պայքարում ռուսական զորքերը գործել են «քաջաբար, պրոֆեսիոնալ եւ արդյունավետ»:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը ունի ահաբեկչական սպառնալիքներին «պատշաճ եւ ժամանակին արձագանքելու» ինքնիշխան իրավունք եւ հնարավորություններ:




























