Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումը, որը մնացել է Հմեյմիմ ռազմակայանում, թույլ կտա ապահովել կայութնունն ու կանխել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօրվա դրությամբ Սիրիայում լիարժեք գործում է ՌԴ ՌՏՈՒ ավիացիոն խումբը եւ Տարտուսում ռազմածովային նավատորմի նյութական ապահովման կետը։ Այնտեղ ժամանակակից ռազմա-սոցիալական ենթակառուցվածք է ստեղծվել։ Դա թույլ է տալիս ապահովել ռազմավարական կայունությունը տարածաշրջանում, զսպել խմբավորումների հնարավոր ներթափանցումը»,- ասել է Շոյգուն։