ԵՄ ընդհանուր գործերով եւ արտաքին հարաբերությունների նախարարների խորհուրդը իր՝ սեպտեմբերի 14-15-ը կայանալիք նիստում նախատեսում է քննարկել Հարավային Կովկասի երկրների՝ մասնավորապես Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել են Եվրամիության շվեդական նախագահությունում։ Բացի այդ, նախատեսվում է Եվրոպայի էներգետիկ ապահովվածության հինմախնդրի քննարկում։

«Նախատեսվում է քննարկումներ անցկացնել այն հարցի շուրջ, թե ին՞չ կերպ կարելի է զարգացնել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ նաեւ „Արեւելյան գործընկերության“ շրջանակներում, որպեսզի մի կողմից այս հարաբերություններն ինտենսիվ կերպով զարգանան, մյուս կողմից՝ հաշվի առնվի այդ երկրներից յուրաքանչյուրում տիրող իրավիճակը»,- ասել է դիվանագետը։