Մեծ Բրիտանիայի երկու կործանիչներ օդ են բարձրացել ու փակել Թերեզա Մեյի օդանավի ճանապարհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեյը Կիպրոսից էր վերադառնում, ու երբ օդանավը մտել է Մեծ Բրիտանիայի օդային տարածք, կործանիչները օդ են բարձրացել։ The Telegraph –ը գրում է, որ երկու «Թայֆունները» մոտեցել են օդանավին ու թեւերը տարուբերել, ինչը նշանակում է օդանավերին հետևելու պահանջ։
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններում, այս զորավարժությունները ուղղված էին օդաչուներին գործնական հմտություններ սովորեցնելուն՝ Միացյալ Թագավորության օդային տարածք ներխուժող օդանավերն արգելափակելու հարցում։
Մեյը այս գործողությունները անվանել է «տպավորիչ ու գերազանց» ։




























