Հայաստանում մայրանալու միջին տարիքը վերջին 25 տարվա ընթացքում բարձացել է։ NEWS.am-ը ԱՎԾ-ից տեղեկանում է, որ եթե 1990 թվականին կինը 23 տարեկանում էր մայրանում, ապա 2016 թվականին՝ 25 տարեկանում: Վերջին տարիներին՝ սկսած 2016-ից, ավելացել է նաեւ 35-39, 40-44 տարեկանում մայրացողների թվաքանակը ընդհանուրի մեջ։

Եթե 2006-ին մայրացողների մեծ մասը 20-24 տարեկան կանայք էին, ապա 2016-ին ամենաշատը մայրացել են 25-29 տարիքային խմբի կանայք։