Մոսկվան պատրաստ է աշխատել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ վստահության եւ իրավահավասարության սկզբունքների հիման վրա, բայց երբեք Ռուսաստանի չի զոհաբերի ժողովրդի ազգային շահերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների հետ, եւ Արեւմուտքում, եւ Արեւելքում»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Միանսական Ռուսաստան» կուսակցության համագումարում: