Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, թվարկել է այն պատճառները, որոնք խաթարում են երկրի կայունությունը եւ խանգարում նրա զարգացմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ոչինչ ավելի շատ չի խաթարում երկրի կայունությունը եւ գողանում զարգացման ռեսուրսը, որքան սուտը, անարդարությունը, անօրենությունը, կոռուպցիոն ժանգը եւ կաշառակերությունը, անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կարիքների հանդեպ, գոռոզությունն ու մեծամտությունը, որտեղից էլ դրանք գան՝ քաղաքագետներից, պաշտոնյաներից, բիզնեսից թե իրենց էլիտա համարողներից»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հաղթահարել է անհաղթահարելի միտումները տնտեսության մեջ, ժողովրդագրական հարցերում, սոցիալական ոլորտում, ամրապնդել է իր անվտանգությունը եւ պաշտպանունակությունը:




























