Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ռուսաստանին չվերաբերվել որպես «սիրելի տատիկի», այլ դարձնել այն երիտասարդ եւ ապագային նայող, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանը հազարամյա պատմությամբ երկիր է, բայց մենք չպետք է նրան վերաբերվենք որպես սիրելի տատիկի՝ ժամանակին տանք դեղերը, որ ոչ մի տեղը չցավի եւ դրանով սահմանափակվենք: Բոլորովին ոչ: Մենք պետք է Ռուսաստանը դարձնենք երիտասարդ եւ միտված դեպի ապագան: Ամեն նոր սերնդի հետ այն հենց այդպիսին էլ դառնում է»,-հայտարարել է Պուտինը «Միասնական Ռուսաստան»-ի համագումարի ժամանակ:




























