Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացոցիչ Նիկի Հեյլիին ռուսաստանցի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) կողմից խաղարկելը:

«Ամերիկացի դիվանագետը «լեհ վարչապետի» հետ զրույցում ասել է, որ «ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանին հիշեցնել աշխարհում իր տեղը»: Դուք իսկապե՞ս ուզում եք, որ Ռուսաստանը հիշի «աշխարհում իր բոլոր տեղերի» մասին: Սա որքան անհեռատես է»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Զախարովան:

Պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը ամերիկացի դիվանագետի հետ զրուցել են Լեհաստանի վարչապես Մատեուշ Մորավեցկու անունից: Մասնավորապես՝ շոշափվել են Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ՄԱԿ ԱԽ նացիզմի հերոսացման դեմ բանաձեւի քվեարկության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ Կիեւին զենք մատակարարելու մասին համաձայնագրի, «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի թեմաները: Նրանք քննարկել են նաեւ Ուկրաինայում Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետապնդման հարցը: Ամերիկացի դիվանագետի հետ Վովանի եւ Լեքսուսի զրույցի ձայնագրությունը  հրապարակվել է YouTube-ում:

Ռուսաստանցի պրանկերները Լեհաստանի վարչապետի անունից զրուցել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի հետ