Բունդեսբանկի տնօրենների խոհրդի անդամ Կառլ Լյուդվիգ Տիլեն հայտարարել է, որ Եվրոգոտում բացառված է կրիպտոարժույթի օրինականացումը, իսկ դրանց մեջ կատարված ներդրումներին սպառնում են «արագ կորուստները», հայտնում է Finanzen.net-ը:

«Կենտրոնական բանկի կողմից կրիպտոարժույթի շրջանառության ներդրումը, գոյություն ունեցող արժույթների նմանությամբ, օրակարգում չէ»,- ասել է նա:

Բլոքչեյնի տեխնոլոգիան Տիլեն «թանկ» եւ «վճարումների համար ոչ ձեռնտու» է որակել: «Մեր արժույթը՝ եվրոն, հիմնված է հիմնականում վստահության վրա: Վստահությունը հեշտ է խաղարկել, բայց այն հաղթելը դժվար է»,- եզրափակել է նա:

Երկուշաբթի CME Group-ը սկսել է բիթքոինով ֆյուչերսների վաճառքը: Bloomberg-ի տեղեկություններով՝ 2018 թվականի հունվարյան մատակարարումներով պայմանագրերի վաճառքը սկսվել է 20,65 հազար դոլարից: