Լրագրող Քսենյա Սոբչակը, որը ՌԴ նախագահի թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիական նախաձեռնության» կողմից, կուսակցության համագումարում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, հայտնում է iz.ru-ն:
Ծրագիրը բաղկացած է «Ներքին քաղաքականություն», «Տնտեսության զարգացում», «Սոցիալական քաղաքականություն» եւ «Արտաքին քաղաքականություն» բաժիններից, ունի 123 կետ, որոնք Սոբչակն անվանել է «123 դժվար քայլ»: Թեկնածուի առաջարկած բարեփոխումների թվում է նույնասեռական ամուսնությունների օրինականացումը:
Նշենք, որ լրագրող Եկատերինա Գորդոնը Սոբչակի նախընտրական ծրագիրը գրագողություն է համարել եւ նրան կոչ է արել «իրական գործի» համար պայքարել:
«Այն, ինչ Քսենյա Սոբչակն անում է քաղաքական գրագողություն է եւ ցանկացած քաղաքական ընդդիմադիր շարժման ողողում: Եթե նրա ծրագրի խորագրային գաղափարն իմ առաջարկած առաջարկն է նախագահական պետությունից հրաժարվել խորհրդարանականի օգտին, որը ես առաջատար բոլոր լրատվամիջոցներով բարձրաձայնել եմ նոյեմբերի 21-ին, ապա ինչու նա ազնվորեն, եթե ընդունակ է այդ «ազնվորենին», չմիավորվի նրանց հետ, ովքեր նույն բանն են ուզում: Նա հռչակում եւ յուրացնում է կարգախոսներ, որոնց հետ կապ չունի»,- գրել է նա Facebookի իր էջում:




























