Ֆիլիպիններում ավտոբուսի վթարի զոհ են դարձել 20 մարդ, եւս 24-ն էլ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Philippine Star թերթը: Թերթը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.30-ին, երբ ուղեւորատար ավտոբուսը բախվել է ջիփնիին (ֆիլիպինյան հասարակական տրանսպորտ):
Ջիփնիի 29 ուղեւորներից 20-ը զոհվել են։ Վիրավորվել է եւս 24 մարդ։
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ հետաքննություն է ընթանում։ «Մենք դեռեւս հայտնի չեն պատահածի պատճառները»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։



























