Հաջորդ տարեսկզբից կմեկնարկեն Երեւանի արտաքին տեսքի եւ քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ  ավարտվել են Երեւանի արտաքին տեսքի եւ քաղաքային միջավայրի ուղեցույցի մշակման նպատակով իրականացվող միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքները:

Արդյունքում ընտրությունը կանգ է առել դանիական ընկերության վրա, որն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա եւ աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:

Զեկուցվել է նաեւ, որ հաջորդ տարեսկզբին միջազգային մասնագետները կայցելեն Երեւան՝ քաղաքի միջավայրն ուսումնասիրելու եւ համատասխան աշխատանքային ծրագիր ներկայացնելու նպատակով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին: