Ֆինանսների նախարարությունը եւ Իսրայելի բանկը կրիպտոշեքելների թողարկման հնարավորությունն են քննարկում:

Jerusalem Post-ը, վկայակոչելով աղբյուրին, գրում է, որ կրիպտոշեքելը թույլ կտա գրանցել բջջային հեռախոսով կատարված յուրաքանչյուր տրանզակցիան եւ կդժվարացնի հարկերից խուսափելու հնարավորությունը:

Նոր արժույթը համարժեք կլինի շեքելի արժեքին:

Դեռ պարզ չէ, որտեղ է գտնվելու թվային դրամապանակը՝ Իսրայելի բանկի հաշվին, թե բջջային հեռախոսում: Պարզ չէ նաեւ, թե ինչ կլինի կրիպտոշեքելների հետ հեռախոսը գողանալու դեպքում:

Հնարավոր է,  որ կենտրոնական բանկերը կրիպտոարժույթը որպես սպառնալիք կարող են դիտարկել, որը խաթարում է քլիրինգի կենտրոնացված բանկային համակարգը: