Կանադացի թռչնաբանները պատահաբար հայտնաբերել են, որ դեղնագլխարկավոր պիպրաները (լատ.՝ Pipra)՝ ամազոնյան հազվադեպ տրոպիկական թռչունները, Ամերիկայի տարածքում, հավանաբար նաեւ՝ ողջ Երկիր մոլորակի վրա, առաջին «բնական» հիբրիդային թռչուններն են: Այս մասին ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գոյություն ունեն մեծ քանակությամբ հիբրիդային բույսերի տեսակներ, սակայն հիբրիդները չափազանց հազվադեպ են ողնաշարավորների շրջանում: Եթե այս թռչունների երկու նախնիներն էլ չբնակվեին աշխարհագրական մեկուսացման պայմաններում, ապա դեղնագլխարկավոր պիպրաները գոյություն չէին ունենա Երկրի ցանկացած այլ անկյուններում, որտեղ ապրում են համանման տեսակները, հիբրիդները երբեք առանձին տեսակներ չեն դառնում», - հայտարարել է Տորոնտոյի համալսարանի գիտնական Ջեյսոն Ուիրը:

Պարզվել է, որ այս փոքրիկ թռչունների գենոմը բաղկացած է երկու տարբեր մասերից. ԴՆԹ-ի մոտ 20% -ը նրանք ժառանգել են սպիտակագլխարկավոր պիպրաներից (լատ.՝ Lepidothrix nattereri), իսկ մնացած 80% -ը` ծիածանագլխարկավորներից (լատ.՝ Lepidothrix iris): Թռչունների այս հիբրիդային տեսակը, ինչպես ցույց է տվել վերջիններիս ԴՆԹ-ի հետագա վերլուծությունը, բոլորովին վերջերս է հայտնվել՝ մոտ 180 հազար տարի առաջ: