Մեծ Բրիտանիան չի հանդուրժի ծովային ագրեսիան եւ պատրաստ է պաշտպանել իր տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ տատանվի մեր տարածքային ջրերը պաշտպանելիս կամ չեմ հանդուրժի ագրեսիայի ցանկացած ձեւ: Մեծ Բրիտանիային հնարավոր չէ վախեցնել, երբ խոսքը մեր երկրի, մեր ժողովրդի եւ մեր ազգային շահերի պաշտպանության մասին է»,-նախարարի խոսքը փոխանցում է The Independent թերթը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի HMS St Albans ֆրեգատը (եռակայմ հետախուզանավ) ուղեկցել էր հրթիռային համալիրներով զինված «Ադմիրալ Գրիգորովիչ» ռուսական ֆրեգատին, երբ այն անցնում էր Հյուսիսային ծովում բրիտանական տարածքային ջրերով:
Բրիտանական ռազմածովային նավատորմի հետախուզանավը ուղեկցել է ռուսական ֆրեգատին https://news.am/arm/news/428517.html



























