Երեւանի ավագանին քիչ առաջ ընդունեց 2018թ. Երեւանի բյուջեի նախագիծը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բյուջեի նախագծին դեմ քվեարկեցին «Ելք» եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունները, ՀՀԿ-ականներից կողմ քվեարկեցին 47-ը: Այսպիսով, բյուջեի նախագիծն ընդունվեց:

Համաձայն նախագծի՝ գալիք տարի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է մոտ 80,190 մլրդ դրամի չափով՝ 2017-ի 84,345 մլրդ դիմաց։

Երեւանի 2018-ի բյուջետային ծախսերի համար նախատեսվում է 80 մլրդ 237 մլն 969 հազ. դրամ: Պակասուրդը կազմում է 48 մլն դրամ, ինչը 29,4%-ով քիչ է նախորդ տարվա 68 մլն պակասուրդից։

2,7%-ով նվազել են հարկերից եւ տուրքերի ձեւավորվող բյուջեի եկամուտները՝ 2017-ի 14,9 մլրդ փոխարեն՝ 2018-ի համար կազմելով 14,427 մլրդ դրամ:

Պաշտոնական դրամաշնորհներից եկամուտը նվազել է 0,3%-ով, մինչեւ 21,6 մլրդ դրամ։

Ավագանու նիստը շարունակվում է: