Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կրկին բարձրացրեց Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում կառուցվող տան հարցը:
Ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ ինքը բազմիցս է այդ հարցով դիմել, սակայն, հստակ պատասխան այդպես էլ չի ստացել: Չնայած Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ներկա էր, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ այդ հարցին գրավոր կպատասխանեն:
«Պարոն քաղաքապետ, ձեզ էլ եմ բազմիցս դիմել այս հարցով, ինչո՞ւ եք խուսափում հարցին պատասխանել»,- քաղաքապետին դիմեց Անի Խաչատրյանը:
Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Էթիկայի կանոններ ունեցաք, եթե ներկա ես, հարց ես տալիս, հարցն ուղղի մեզ, հարցի ենթատեքստերով մի խոսիր մեզ հետ, եթե ենթատեքստերով խոսես, հինգ տարի նույն պատախանը կստանաս»:



























