Երեւանի ավագանու երկրորդ նստաշրջանն ավարտվեց:

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, շուրջ 7 ժամ տեւած նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու բոլոր անդամներին հրավիրեց դեկտեմբերի 29-ին կայանալիք ամանորյա միջոցառմանը:

«Всё, ավարտեցինք աշխատանքները»,- ասաց նա:

Ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին:

Նշենք, որ հատկապես մայիսին կայացած ավագանու ընտրություններից հետո նիստերն ընթանում են լարված մթնոլորտում: Դեռ ընտրություններից հետո «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «դժոխք էր խոստացել», նա կարծես խոստումը պահել է այս ամիսների ընթացքում: Ամեն դեպքում նիստերի ընթացքում Հանրապետականները հաճախ են հունից դուրս գալիս, փոխադարձ վիրավորանքներ եւ մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին: