Apple-ը 47 տարով արգելափակել է BadBurrito78 կեղծանունով Reddit-ի օգտատիրոջ պլանշետը: Այս մասին պլանշետի սեփականատերը պատմել է Reddit-ում, հաղորդում էLife-ը:

Ըստ նրա՝ նա մոտ 3 տարի չէր օգտագործել իր հին iPad-ը:

BadBurrito7-ը վերջերս որոշել է միացնել պլանշետը, սակայն էկրանին տեղեկատվություն է հայտնվել, որ այն ապաակտիվացված է: Օգտատիրոջը խնդրել են պլանշետը միացնել 24 735 744 րոպեից (մոտ 47 տարի):

Պարզվել է, որ երկար ժամանակ չօգտագործվելու պատճառով պլանշետի կարգավորումները խախտվել են եւ 1970-ի հունվարի 1-ի ամսաթիվն է հաստատվել: