Քաղաքականությունը մահացած է համարվում այն պահից, երբ սկսվում են կեղծվել քաղաքական կարեւորագույն միջոցառումները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Այս առումով նվազագույնը երկու տասնամյակ Հայաստանում քաղաքականությունը մեռած է: Կարծում եմ, որ քաղաքականություն ասելով չպետք է դիտարկենք միայն ներքին ուժերի պայքարը, այստեղ, իհարկե, մրցակցության բացակայություն կա, անհավասար պայմաններում, սակայն, հնարավոր է զբաղվել քաղաքականությամբ եւ հասարակությանն առաջարկել քաղաքական պրոդուկտը»,-ասաց նա:
Բադալյանի խոսքով, Հայաստանում ամբողջ քաղաքական գործընթացը ձեւավորվում եւ կառուցվում է պարզ առեւտրային, գործարքային տրամաբանության վրա:



























