Ավստրալիայում բռնել են անհայտ եռոտանի ձուկ, հայտնում է Daily Mail-ը:
Կիրակի Միշել Գերսայդը այն բռնելուց անմիջապես հետո բաց է թողել, սակայն մինչ այդ հասցրել է որսը լուսանկարել եւ լուսանկարները Facebook-ում հրապարակել՝ տեղեկանալու համար, թե դա ինչ արարած է: Նրա խոսքով՝ ձուկը մոտ 30 սմ երկարություն ուներ:
Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ խորհրդավոր արարածը ձուկ-դոդոշ է: Սակայն այն ավելի շատ նման է թաիթական գորտնուկավոր ծաղրածու ձկանը՝ ծովային սատանաների շարքից:




























