Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացման համար 2,5 մլրդ դրամ կտրամադրի: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ այդ գումարից 900 միլիոն դրամը ծախսվելու է ջերմոցների կառուցման, իսկ 800 միլիոնը `ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների ձեռքբերման համար:

Գեւորգյանը նաեւ նշել է, 2017 թվականին գյուղատնտեսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում հիմնադրամը շինարարական աշխատանքներ է իրականացրել 10 համայնքում, մրցույթ է հայտարարել 22 համայնքի համար եւ եւս 32 համայքի համար նոր նախագծեր է մշակել:

Ընդ որում, ընթացիկ տարում Հիմնադրամի աջակցությամբ 41 միավոր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել, իրականացվել է 16 ծրագրի ֆինանսավորում սննդամթերքի արտադրության ոլորտում, կառուցվել է լաբորատորիա Բանջարաբուծության գիտական կենտրոնի համար, իրականացվել է նաեւ այլ կառույցների լաբորատորիաների տեխնիկական վերազինումը: