Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին, «այլ երկրի համար աշխատելու» «պատճառաբանությամբ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադկիր խորհրդարանը»:
«Ինքն իսկ գաղութային տերության ծառայող վասալ իշխանություն հանդիսացող վարչախումբը իր ընդդիմախոսներին լռեցնելու համար արդեն դիմում է ամենաանհեթեթ միջոցների»,-ասված է հայտարարությունում:



























