2018 թվականին Հայաստանի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը 1.8 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի խաղողի այգիների կադաստր վարելու համար: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքն արդեն սկսվել է:
Ավելի վաղ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարել էր, որ 2018 թվականից սկսվում է խաղողի այգիների կադաստր վարելու համար քարտեզագրական նյութեր հավաքելու աշխատանքները: Այս աշխատանքները կիրականացվեն 2016 թվականին հիմնադրված խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ:



























