Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստին փոփոխություններ է կատարել 2004 թվականի մարտի 4-ին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ արտոնյալ բժշկական օգնության մասին» որոշման մեջ:
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նրա խոսքով՝ այժմ պետությունը բժշկական օգնության համար վճարում է բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում: Առաջարկվում է ներդնել ապահովագրության պայմանագրերի տրամադրման մեխանիզմներ այն քաղաքացիների համար, ովքեր պետպատվերից օգտվելու իրավունք ունեն:
Առաջարկվում է նաեւ կազմակերպության եւ պետպատվերների մոնիտորինգի ֆինանսավորման շրջանակներում կիրառել առողջապահության էլեկտրոնային համակարգի տվյալները:




























