Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս կատարելագործել ՌԴ ռազմական տեխնիկան եւ ԶՈՒ պոտենցիալը, որոնք երկրի անկախության հիմքն են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայում գործողություններին մասնակցած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մտադիր ենք հետագայում եւս կատարելագործել Զինված ուժերը, նրա ռազմատեխնիկական պոտենցիալը, նոր սերնդի բանակ կառուցել, զինծառայողների, նրանց ընտանիքների եւ զինվորական թոշակառուների հատուկ երաշխիքների համակարգը զարգացնել: Սա, անկասկած, մեր առաջնահրթությունն է, որովհետեւ Զինված ուժերը Ռուսաստանի անկախության եւ անվտանգության հիմքն է»,- ասել է ՌԴ նախագահը:




























