Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։

Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Թաիլանդում եւ այլ երկրներում։  Մինչ այդ 4G ցանցը Beeline-ի բաժանորդներին հասանելի էր Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում եւ այլ երկրներում։

«Մեր նպատակն է, որպեսզի մեր բաժանորդները միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ, այդ թվում եւ ճանապարհորդելիս։ Հենց դրա համար մենք չենք դադարեցնում ռոումինգում ծառայությունների ընդլայնման եւ զարգացման գործընթացը։ Վստահ ենք, որ 4G կապի հասանելիությունը մեր բաժանորդների հանգիստն ու աշխատանքն արտասահմանում կդարձնի ավելի հարմար եւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի ծառայություններից առավել ցածր գներով օգտվելու համար հաճախորդները կարող են ակտիվացնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որի շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 ՄԲ-ի՝ 25 դրամ: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրներում այդ թվում՝ եվրոպական բոլոր պետություններում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, Թայլանդում, Չինաստանում, Բրազիլիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում եւ այլն:

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն 255#, իսկ անջատելու համար՝ 122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել՝ հավաքելով 245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ 215# հրահանգի միջոցով:

Հիշեցնենք, որ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Իտալիայում Beeline բաժանորդների համար գործում է "Կապի մեջ+" ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով 655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ 650#: Ծառայության միացման վճարը կազմում է 290 դրամ:

Նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով: