ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզում կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին: Համապատասխան որոշման նախագիծը դեկտեմբերի 28-ի կառավարության նիստում ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ աղբահանության վիճակը  Սյունիքի մարզում համեմատաբար գոհացնող է միայն քաղաքային բնակավայրերում, գյուղական շրջաններում աղբահանության ծառոյությունները չեն կրում սիստեմատիկ բնույթ։

«Թափոնների կառավարման մակարդակը Սյունիքի մարզում  հեռու է սանիտարական նորմերից  եւ պետք է բարելավվի թափոնների կառավարման եւ աղբավայրի շահագործման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման միջոցով», - ասաց Լոքյանը: Նրա խոսքքով՝ խնդիրն այն է, որ համայնքները ներգրավված չեն աղբահանության ծառայություններ մատուցելու հարցում: Բացի այդ, աղբահանման ծառայությունների համար ցածր սակագներ են գործում, դրա պատճառն այն է, որ այդ ծառայությունները, որպես այդպիսին, ընդհանրապես գյուղերում չկան, արդյունքում, աղբահանության տոկոսը շատ ցածր է: