Այս տարին Հայաստանի համար դարձել է կայունացման տարի: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահի քաղաքական հարցերի խորհրդատու Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ կառավարության կազմավորման ժամանակ Հայաստանի տնտեսությունը չափազանց բարդ իրավիճակում էր, բայց 2017 թ. վերջին իրավիճակը կայունացավ, իսկ հաջորդ տարի տնտեսությունը եւ իրավիճակը երկրում, ընդհանուր առմամաբ, կամրապնդվի: «Առաջիկա տարին նշելու ենք նաեւ Առաջին Հանրապետության 100-ամյակը, որը լուրջ իրադարձություն է մեր երկրի կյանքում»,-ասաց խորհրդարանի նախագահի խորհրդականը: Միաժամանակ, Մինասյանը հիշեցրեց, որ 2018 թվականին Հայաստանի մայրաքաղաքը կդառնա 2800 տարեկան, որը նշվելու է մեծ շուքով։ Մկրտիչ Մինասյանը հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա պատշաճ կերպով ներկայանալ համաշխարհային հանրությանը, ցույց տալ իր հին մշակույթը:




























