Բլոգեր Ալեքսեյ Նավալնու, այսպես ասած, ընտրողների գործադուլի կոչերը՝ կապված նախագահական ընտրություններին իրեն գրանցելու մերժման հետ, անպայման կստուգվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում  է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Կրելը ոչ մի կերպ չի մեկնաբանի Նավալնու հայտարարությունը հունվարի 28-ին  «գործադուլի» շրջանակում ակցիա պատրաստելու մասին: «Մենք համապատասխան գերատեսչություններ ունենք, որոնք ստուգում են նման կարգի կոչերի եւ մտադրությունների օրինականությունը: Ոչ մի կասկած չկա, որ դա կարվի»,- ասել է Պեսկովը: