Սիրիական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ սերտ համագործակցություն նախկինի պես չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է քաղաքական կամք դրսեւորել սիրիական կարգավորման շուրջ համագործակցելու համար, դեռեւս այդ համագործակցությունը չկա»,-նշել է Պեսկովը:
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը The New York Times-ում հրապարակված հեղինակային հոդվածում նշել էր, որ Միացյալ Նահանգները ընդունում է Ռուսաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունն այն ոլորտներում, որտեղ պետություններն ընդհանուր շահեր ունեն, դա վերաբերում է նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցին:
Նոյեմբերի 11-ին տեղի է Վիետնամում ԱԽՏՄ անդամ երկրների համաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփը հանդես են եկել Սիրայի վերավերյալ համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթում ասվում է, որ «նախագահները համաձայնել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրանք հաստատել են, որ հակամարտության վերջնական քաղաքական կարգավորումը պետք է գտնվի Ժնեւյան գործընթացի շրջանակում՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւին համաձայն»։
Թիլերսոն. Ժնեւում բանակցությունները կհանգեցնեն «Ասադից ազատ» Սիրիայի https://news.am/arm/news/428897.html




























