Դեկտեմբերի 28-ին YouTube-ն արգելափակել է Ալեքսեյ Նավալնու հոլովակը, որում ընդդիմադիր քաղաքական գործիչն իր կողմնակիցներին կոչ է անում հունվարի 28-ին ընդդեմ նախագահական ընտրությունների գործադուլ անցկացնել, հայտնում է DW-ն:
Մի քանի ժամ առաջ հոլովակն անհասանելի է դարձել «ոչ իրավաչափ հեշթեգներ» օգտագործելու պատճառով:
Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակիցը Twitter-ում հայտնել է, որ ապաարգելափակելու համար տեսանյութից ջնջել է Վլադիմիր Պուտինի եւ ԿԸՀ ղեկավար Էլա Պամֆիլովայի ազգանուններով հեշթեգները:
Նավալնու մամուլի քարտուղար Կիռա Յարմիշը Twitter-ում հայտնել է, որ շտաբում հոլովակների համար գրեթե միեւնույն հեշթեգներն են օգտագործում, սակայն նման բան առաջին անգամ է պատահում:
Համառուսական գործադուլին աջակցող ակցիայի մասին Ալեքսեյ Նավալնին հայտարարել էր դեկտեմբեևրի 27-ին: Նա իր կողմնակիցներին կոչ էր արել բոյկոտել ՌԴ նախագահական ընտրությունները՝ հայտարարելով, որ մասնակցությունը նշանակում է օգնել Պուտինին «վերանշանակումը վերածել ընտրությունների»:




























