Գալիք տարին կարելի է անվանել Հայաստանում ընտրությունների տարի: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:
Ըստ նրա՝ ընտրություններ կլինեն ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Ռուսաստանում եւ Ադրբեջանում: «Հայաստանում, իհարկե, այդքան էլ ընտրություններ չեն լինելու. մենք բոլորս հասկանում ենք, որ իրականում ընտրելու են վարչապետի: Այս ընտրությունները չեն լինի դասական ընտրություններ, որոնց մենք արդեն սովոր ենք. ընտրությունները տեղի կունենան Ազգային ժողովում»,- պարզաբանել է Պողոսյանը` հավելելով, որ կտրուկ դրական փոփոխություններ ակնկալել չարժե, եւ նույնիսկ հակառակը՝ պետք է պատրաստ լինել տարբեր տեսակի սրացումներին:




























