Հայաստանի Հանրապետության կառավարությունը բավարարել է «Դամալա-Գրուպ» ՍՊԸ-ի դիմումը՝ 3 տարի ժամկետով ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման ժամկետը երկարաձգելու մասին: Դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստին համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Ժամկետը երկարաձգվում է ապրանքների ներմուծման հայտարարագրման պահից: «Դամալա-Գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է գործունեություն ծավալել հասարակական սննդի ոլորտում:
Այդ նպատակով ընկերությունը մտադիր է շուրջ 602,2 մլն դրամի ներդրում կատարել, որից 23,9 մլն դրամը կօգտագործվի սարքավորումների ձեռքբերման համար, որոնց հարկային արտոնություն տրամադրելու համար ընկերությունը դիմում է ներկայացրել: Դա թույլ կտա շուրջ 80 նոր աշխատատեղ ստեղծել՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:




























