Կառավարությունը հավանություն է տվել «Արմհոլդինգ»-ի արտահանման 2018-2021 թվականների ծրագրին եւ հաստատել ապրանքների մաքսային արժեքի նվազագույն արժեքը: Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 28-ին կառավարության նիստում: Որոշման նախագիծը ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշել է, որ «Արմհոլդինգ» ՓԲԸ-ի ծրագիրը կներառի 28 ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը արտահանում են հիմնականում ԵՏՄ շուկա: Մասնավորապես, այդ ընկերությունների նվազագույն մաքսային արժեքն արտահանվող ապրանքների համար 2018 թվականին պետք է հասցնել մինչեւ 15 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 17 մլրդ դրամ, իսկ 2020 թվականին՝ 18 մլրդ դրամ, 2021-ին՝ 19 միլիարդ դրամ։ «Այս որոշումը պայմանավորված է «Արմհոլդինգ»արտահանման ծրագրին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Ծրագիրը նախատեսում է հասցնել արտահանման ծավալները 2018 թ. մինչեւ 51 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 54 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 57 մլրդ դրամ, 2021թվականին՝ 60 մլրդ դրամ », - ասել է Խաչատրյանը: Արտահանման ծրագրի իրականացման արդյուքնում աշխատատեղերի քանակիը28 ընկերություններում կհասնի 520-ի, իսկ միջին ամսական աշխատավարձի 300-ից 600 հազար դրամի։




























