Կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստում բավարարեց «Պակ Պեն» ԲԲԸ հայտը տեխնիկական սարքավորման, հումքի եւ նյութերի ներկրումից հարկվող մաքսատուրքից ազատելու մասին: Որոշման նախագիծը ներկայացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Ընկերությունը, մասնավորապես, հայտ էր ներկայացրել ընդհանուր 1 մլրդ դրամ արժեքով սարքավորումների եւ հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին: Փոխնախարարի խոսքով՝ «Պակ Պեն» ԲԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է 1,1 մլրդ դրամ ներդնել եւ 10-12 նոր աշխատատեղ ստեղծել: Ըստ որում՝ «Պակ Պենը» ծրագրում է հասնել 1,4 մլրդ դրամ արտադրական ծավալի, որի մի մասը կիրականացվի Հայաստանում, մյուս մասը՝ ԵՏՄ երկրներում:




























