Ճապոնիայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համալիրների տեղակայումը կդիտարկվի որպես միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գործնականում սա միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի հերթական խախտում կնշանակի: Մենք ճապոնական կողմի այս քայլը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին հակասող որոշում»,- Զախարովայի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: